Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթն իր նախորդ հրապարակումներում քանիցս հայտնել է, որ կառավարության կուլիսներում պարբերաբար քննարկումներ են լինում՝ կապված առաջիկայում նոր վարկային պայմանագիր ստորագրելու հետ: Կառավարական աղբյուրի փոխանցմամբ՝ մինչեւ սեպտեմբեր արդեն ամբողջական փաթեթը պատրաստ կլինի եւ հենց սեպտեմբերին մեկնարկող խորհրդարանական աշխատանքների ժամանակ այն կդրվի քննարկման:

Ի դեպ, նախօրեին այս մասին թեթեւակի ակնարկեց նաեւ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ չբացառելով նոր վարկի ներգրավումը:

Նշենք, որ դեռեւս ընդդիմադիր գործունեության ժամանակ գործող վարչապետը կատեգորիկ դեմ էր որեւէ վարկի ներգրավմանը եւ դա համարում էր «ռիսկային չարիք». նա իր պատգամավորական գործունեության ժամանակ գրեթե բոլոր վարկային պայմանագրերին դեմ էր քվեարկում:

Թերթին հասած տեղեկություններով, խոսքը մոտ 3 մլն դոլարի վարկային համաձայնագրի մասին է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ