Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ արդարադատության նախարար է նշանակվել Ռուստամ Բադասյանը, որը մինչեւ այժմ զբաղեցնում էր ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը: Նրա կենսագրական տվյալները, ըստ էության, սակավ են, եւ դա նաեւ բնական է՝ հաշվի առնելով, որ նորանշանակ նախարարը 28 տարեկան է:

Ըստ այդմ, նա իրավագիտության ֆակուլտետի մագիստրոս է եւ 2015 թվականին ավարտել է ՀՀ Փաստաբանական դպրոցը եւ ստացել փաստաբանական գործունեության արտոնագիր: Սակայն Ռուստամ Բադասյանը, ըստ էության, նորեկ չէ նոր իշխանությունների թիմում, եւ երեկ իշխանության ներկայացուցիչները սոցիալական ցանցերում շատ բուռն էին ընդունել նրա նշանակման փաստը եւ մեծ հույսեր էին կապում նրա հետ, այնինչ ընդդիմադիրները նրան ամենեւին էլ չէին ճանաչում:

Ռուստամ Բադասյանի անունը հանրության շրջանում հայտնվեց 2017 թվականին, երբ նա Նոր Կյանքի նախկին գյուղապետ Գարիկ Սարգսյանի փաստաբանն էր: Ինչպես հայտնի է, այն ժամանակ Գարիկ Սարգսյանը դատական գործընթաց էր սկսել՝ ընդդեմ համայնքի ավագանու նախկին որոշումների, եւ այժմ արդեն նորանշանակ նախարարը պաշտպանում էր նրա շահերը:

Իսկ արդեն թավշյա հեղափոխությունից հետո Բադասյանը նախագահի տեղակալի պաշտոն ստացավ ՊԵԿ- ում, հիմա էլ՝ արդարադատության նախարարի կարեւոր պաշտոնը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ