Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուստամ Բադասյանի ուսանողական ընկերները կատակում են. «Կուրսում մոդելային կարիերայով զբաղվող մեր աղջիկներից մեկին էլ որ գլխավոր դատախազ նշանակեն, կմնանք պատմության մեջ»: Իսկ ինչպիսի՞ ուսանող էր Ռուստամը։ «Միջին վիճակագրական. միշտ ինքնավստահ, խրոխտ, հայրը վեցերորդ վարչության պետի առաջին տեղակալն էր, դրանից առաջ՝ ոստիկանության շտաբի պետը, նախկինների ժամանակ»:

Մեր աղբյուրների փոխանցմամբ` պաշտոնավարման միակ հիմնական վայրում` ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնում եւս նա եղել է «անբռնաբոս, խրոխտ, նպատակային»։

«Ինքը հազարավոր իրավաբանների մեջ այն եզակիներից է, որ կողմնակից է առանց դատական վճռի գույքի բռնագանձման գաղափարախոսությանը, ինչին շատերս մոտ չգնացինք, այդ իսկ պատճառով էլ նրա թեկնածությունը նախընտրվեց։ Օտար մարմին է այդ ինստիտուտը մեր երկրի համար, ինքն այդ օտար իրավաբանության մտքի կրողն է եւ պաշտպանում է այդ փիլիսոփայությունը, չնայած լուրջ պրոբլեմներ է ունենալու համակարգի հետ` ոչ միայն փորձառության, այլեւ նախարարության աշխատանքների ծավալի առումով»,- ասաց իրավաբանական աշխարհի մասնագետներից մեկը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ