Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, կարծես թե, կարողացել է «բարիշել» ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ:

Ինչպես հայտնի է, Տիգրան Ուրիխանյանը հայտարարել էր, թե դադարեցնում է իր լիազորությունները եւ անհետացել: Եվ պարզվում է, որ նա այդ հայտարարությունն արել էր այն բանից հետո, երբ «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում հեռարձակվող իր հաղորդմանը հրավիրել էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտըյանին, որից հետո Գագիկ Ծառուկյանը վրդովվել էր:

«Ժողովւրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Տիգրան Ուրիխանյանին հաջողվել է իր տարաձայնությունները հարթել Գագիկ Ծառուկյանի հետ եւ մանդատը վայր չդնել: Սակայն այժմ էլ նա անձնական խնդիրների պատճառով երկրից բացակայում է:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանից պարզել , թե երբ է Ուրիխանյանը վերադառնալու աշխատանքի, սակայն մեր զրուցակիցը հայտարարեց, որ ինքը որեւէ տեղեկություն չունի ու չի կարող որեւէ հարցի պատասխանել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ