Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Սա մեր ժամանակների ամենաուշագրավ տրանսֆորմացիաներից է՝ Երեւանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը, որ ժամանակին Վալերի Օսիպյանի հետ ցույցեր էր ցրում, հայտնվել է ցուցարարների շարքում՝ անդամագրվել է ՎԵՏՕ շարժմանը։

Նա Ֆեյսբուքում գրառումներ է անում․ «․․․ՎԵՏՕ շարժման հիմնադիրները, համախոհները եւ նրանց հարող քաղաքական-հասարակական ուժերը ոչ թե գնում են Հրայր Թովմասյանին պաշտպանելու, այլ գնում են Հայաստանում սահմանադրական կարգը վերականգնելու․․․ Իսկ Սահմանադրությունը բազմիցս խախտվել, ոտնահարվել, լլկվել է այս իշխող վարչակազմի՝ նրանց ղեկավար Նիկոլ Փաշինյանի կողմից: Հարգարժան լրագրողներ, «վետո» մի գրեք, այլ ՎԵՏՕ՝ «Վերջնագիր երկիրը տվող օտարներին» հասարակական-քաղաքական շարժում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ