Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Փաստ» թերթը գրում է. «Փորձագիտական շրջանակներն այս ընթացքում տարբեր ուսումնասիրություններ են կատարում՝ կապված տնտեսական ոլորտներում առկա իրավիճակների, ցուցանիշների ու տվյալների հետ:

Մի ուսումնասիրություն էլ վերջերս կատարել է Գործատուների հանրապետական միությունը՝ փոքր եւ միկրո բիզնեսի 238 ընկերությունների շրջանում: Արդյունքներն առավել քան խոսուն են:

Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը «Փաստի» հետ զրույցում նշել է այն 4 հարցերի շրջանակը, որոնք տրվել են վերոնշյալ բիզնեսի ներկայացուցիչներին: Նրանց հարցրել են՝ ձեր եկամուտները բավարարո՞ւմ են սնունդ հայթայթելու, ամենօրյա ապրուստի համար, բավարո՞ւմ են հագուստի եւ սնունդ գնելու համար: Հարցրել են նաեւ՝ բավարարո՞ւմ են արժեքավոր այլ իրեր, ինչպես նաեւ տուն, մեքենա գնելու համար: Հարցվածների 49 տոկոսը նշել է, որ վաստակած գումարը բավարարում է միայն սնունդ եւ հագուստ ձեռք բերելու համար: Գագիկ Մակարյանի բնորոշմամբ՝ «փաստացի, գործ ունենք աղքատ բիզնեսմենի հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ