Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Արարատ Միրզոյանն իր վերջին երկարատեւ եւ բուռն «վոյաժների» ժամանակ (Մոսկվա, Կիպրոս) հետաքրքիր «դաստիարակչական» վիճակի մեջ է հայտնվել։

Կիպրոս-Մոսկվա թռիչքի ժամանակ Մոսկվայում, ինչպես մնացյալ «մահկանացու» ուղեւորներին, տրանզիտ գոտում պարտադրել են «հանվել»` գոտին, մնացյալը հանել, նոր անցնել անվտանգության սարքի միջով, ինչն էլ վերջինս բարեխղճորեն արել է:

Բայց խնդիրն այլ է. ժամանակին, երբ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն էր նույն բարեխղճությամբ անցել անվտանգության սարքերի միջով, նրան ուղեկցող Սասուն Միքայելյանն ու նիկոլականները անչափ բուռն էին արձագանքել այդ փաստին, տեւական ժամանակ «գըմփ-գըմփ-հու»-ն չէր դադարում. այսօր թավշիստներից ոչ մի ձայն, ոչ մի ծպտուն չի լսվում վերարկուն այլոց օգնությամբ հագնող, շորերն ինքնուրույն հանող Արարատ Միրզոյանի գեոքաղաքական «տապալումների» մասին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ