Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթն իր նախորդ հրապարակումներում արդեն անդրադարձել է ՀՀ ԱԺում վերջին մեկ ամսվա ընթացքում երկու տասնյակից ավելի գործուղումների փաստին՝ ֆիքսելով, թե ինչ ծավալի ֆինանսական ծանրաբեռնվածություն է այն առաջացրել պետբյուջեի վրա:

Նշենք, որ այդ հրապարակումից հետո թերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորաբար, թերթի կառավարական աղբյուրի փոխանցմամբ՝ առկա վիճակը բավականին լուրջ քննարկումների ու դժգոհության առիթ է հանդիսացել կառավարությունում եւ ընդհանրապես իշխանության շրջանակներում:

Ըստ լուրերի, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն աստիճան է դժգոհել օրենսդիրների «վոյաժների» այս հրավառությունից, որ իր թիմի հետ փորձել է որոշ հարցեր հստակեցնել եւ հասկանալ, թե այդ գործուղումների ընթացքում ինչ շոշափելի ձեռքբերումներ են եղել:

Նա իշխանական պատգամավորներին պարտադրել է լինել ավելի զգոն եւ անիմաստ թիրախի տակ չհայտնվել, անհրաժեշտության դեպքում բաց ձեւաչափով հրապարակավ ներկայացնել գործուղման ծախսերի ու դրանց արդյունավետության հաշվետվությունը:

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ այս դաստիարակչական հորդորներից հետո էլ որոշվել է հանդես գալ հատուկ հաշվետվությամբ, որը եւ նախորդ շաբաթ կատարվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից «հաշվետու ասուլիսի» ձեւաչափով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ