Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցից պարզ դարձավ, որ ՍԴ-ի դեմ անզիջում պայքարը պայմանավորված է նախագահի անձով։ Նա ասում էր, որ ՍԴ նախագահը չի կարող մինչեւ 2035 թ․ պաշտոնավարել, գործող օրենքը նախատեսում է 6 տարին մեկ ՍԴ նախագահի ընտրություն, նաեւ՝ որ Հրայր Թովմասյանն ու ՍԴ անդամները չեն արտահայտում ժողովրդի կամքը։

Այս պնդումները 2 օր է՝ բուռն քննարկումների տեղիք են տվել։ Իշխանական մեր աղբյուրը հեգնեց, որ, ի տարբերություն հեղափոխական բազում պաշտոնյաների, Թովմասյանը հեղափոխությունից անմիջապես հետո արագ հասկացավ, որ «իրավիճակ է փոխվել»՝ հրաժարվեց իրեն ուղեկցող ավտոմեքենայից եւ 2 թիկնապահներից, ինչպես նաեւ կառավարական ամառանոց տեղափոխվելու իր իրավունքից, ինչը պետբյուջեի բեռը մի քանի միլիոնով թեթեւացրեց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ