Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ դատաիրավական ոլորտում շարունակում են անհասկանալի գործընթացներ տեղի ունենալ։ Օրեր առաջ շրջանառվում էր այն թեզը, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարած վեթինգի գործընթացը կիրականացվի ԲԴԽ կողմից, իսկ մինչ այդ խոսվում էր հատուկ հանձնաժողով ստեղծելու մասին։

Այս թեմայով «Փաստ» թերթին նոր տեղեկություններ են հայտնի դարձել։ Ըստ մեր աղբյուրների, այդ գործընթացը, որն իրականում չի կոչվելու վեթինգ (հատկապես Վենետիկի հանձնաժողովի հայտնի կարծիքից հետո), այլ դատավորների բարեվարքության ուսումնասիրություն, ինչպես նաեւ գործընթացի նախապատրաստական աշխատանքներն իրականացվելու են հիմնականում միջազգային տարբեր փորձագետների կողմից: 

Տեղեկություն կա, որ հայ փորձագետների մասնակցությունը այս թեմայի մեջ նվազագույն է լինելու, եղածներն էլ՝ խիստ որոշակի շրջանակների ներկայացուցիչներ կլինեն։ Թերթն իր հրապարակումներից մեկում արդեն նշել էր, որ այս գործընթացում ուրույն մասնակցություն են ունենալու Լեւոն ՏերՊետրոսյանի թիմի ներկայացուցիչները, սակայն կարծես «կենացները քաղցրանում» են։

Տեղեկությունների համաձայն, այս թեմայում խիստ ակտիվ են, այսպես կոչված, «սորոսական» թիմի փորձագետները. նրանք արդեն մի քանի հանդիպում են ունեցել ԲԴԽ կազմի հետ, ներկայացրել նախապատրաստական աշխատանքների ու բուն գործընթացի հիմնական թիրախներն ու ռազմավարությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ