Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ Ստամբուլյան կոնվենցիա­յի վավերացման հարցում Հա­յաստանի իշխանություննե­րի շահագրգռվածությունը պայմանավորված է ոչ միայն ԵՄ-ից տրամադրվելիք մի քա­նի միլիոն եվրո դրամաշնորհով, այլեւ նրա­նով, որ վարչապետ Փաշինյանը եվրոպական երկրներին խոստացել է, որ մինչեւ տարեվերջ Հայաստանը կվավերացնի կոնվենցիան: 

Կա­ռավարական շրջանակներում խոսում են, որ խոսակցությունը տեղի է ունեցել Ֆրանսիա­յի նախագահ էմանուել Մակրոնի հետ՝ Հա­յաստան կատարած նրա այցի ընթացքում: Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ Ստամբուլյան կոնվենցիայի հարցում խոչընդոտ չի լինի: Մակրոնի շահագրգռվածությունն էլ պայմա­նավորված է նրանով, որ 2019 թ. մայիս-նոյեմբեր ամիսներին Եվրոպայի խորհրդի նախագահությունը ստանձնել է Ֆրանսիան, որն իր առաջնահերթությունների մեջ հատուկ կարեւորել է Ստամբուլյան կոնվենցիայի առաջմղումը, մինչդեռ անցած ամիսների ընթացքում կոնվենցիան չստորագրած որեւէ պետություն այն չի ստորագրել, իսկ ստորագրած որեւէ պետություն չի վավերացրել: 

Սակայն, չնայած ՀՀ վարչապետի խոստմանը, կոնվենցիայի վա­վերացումը հարցականի տակ է: Մի կողմից՝ խնդիրը Սահմանադրական դատարանն է, որի կազմը փոխել չի հաջողվում, մյուս կողմից էլ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մի մասն է հայտարարում, որ դեմ է քվեարկելու կոնվենցիային»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ