Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Գեներալ Սեյրան Սարոյանի տան մոտ տեղի ունեցածի հետ կապված հայտնի են դառնում նոր մանրամասներ:

Ըստ մեր աղբյուրի՝ Սարոյանին զանգահարել է հայտնի քրեական հեղինակություն Արտյոմ Կոնեւսկոյը եւ ցանկացել նրա հետ հանդիպել: Հանդիպումը կապված էր մեծ գումարի հետ:
Կոնեւսկոյը գնացել է Սեյրան Սարոյանի տուն, սակայն նրան այնտեղ սպասելի են եղել զինված իրավապահները: Պարզ է, թե ով է իրավապահներին իրազեկել Կանեւսկոյի ժամանման մասին:

Այս իմաստով Սարոյանը ճիշտ է, որ իր տուն իրավապահները չեն մտել, այլ իրեն են պաշտպանել: Սարոյանը ասուլիս հրավիրելով եւ միջադեպին հրապարակայնություն հաղորդելով՝ փորձում է իրեն դրանով պաշտպանել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ