Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ օրերս փակ քննարկում է տեղի ունեցել պաշտպանության եւ ԱԳ նախարարների եւ որոշ դեսպանների մասնակցությամբ։ Թեման եղել է Սիրիա ուղարկված զորախումբը, որը բացասական է ընկալվել ԱՄՆ իշխանությունների կողմից։ Մեր տեղեկություններով՝ ԱՄՆ-ից բանագնացով օրերս կրկին դժգոհություն են հղել ՀՀ իշխանություններին եւ հասկացրել, որ դա բացասաբար է անդրադառնում հայ-ամերիկյան հարաբերությունների վրա։

Հավաքի նպատակն է եղել՝ հասկանալ, թե ինչպես դուրս գալ այդ իրավիճակից եւ սիրաշահել ԱՄՆ-ին։ Մեզ ասացին, որ լուծումը գտնվել է, բայց դա, իհարկե, Սիրիայից զորախումբը հետ կանչելը չէ, քանզի այս դեպքում էլ Ռուսաստանի հետ խնդիր կունենանք։ ԱԳՆ-ից հերքեցին հանդիպման փաստը, մինչդեռ մեզ հայտնի են անգամ քննարկման մանրամասներ, որոնք չենք հանրայնացնում՝ ելնելով պետական շահից»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ