Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանը քաղաքական ապաստան է տվել ոմն Վիտալի Շիշկինին: Այս մասին նա ինքն է նշել իր Facebook-յան էջում, հայտնում է «Գոլոս Արմենիի» թերթը՝ թեման զարգացնելով:

«Աջ արմատական ուղղվածության այս գործիչը որոշակի շրջանակներում բավականին հայտնի է: Նա մասնակցել է Յանուկովիչի դեմ բողոքի ցույցերին, մայդանյան հեղափոխությանը, բողոքել է ընդդեմ Էրդողանի, Նազարբաեւի, Պուտինի: 2011 թվականին մասնակցել է Սերժ Սարգսյանի դեմ հանրահավաքներին... Պրոֆեսիոնալ Ֆիգարո է. մերթ այստեղ է, մերթ այնտեղ: Շիշկինը Ռուսաստանում 2 անգամ դատվել է: Առաջին անգամ դատապարտվել է պայմանական ժամկետի, երկրորդ անգամ՝ 2015 թվականին, դատապարտվել է ՌԴ ՔՕ 282 հոդվածի 1-ին եւ 212 հոդվածի 3-րդ մասերով՝ ատելության կամ թշնամանքի սերմանում եւ բռնության կիրառմամբ ու գույքի վնասումով զանգվածային անկարությունների կոչեր: Դատապարտվելով 4 տարվա ազատազրկման, ազատվել է այս տարվա փետրվարին, եւ ինչպես տեսնում ենք, կարճ ժամանակ անց Հայաստանում ստացել է փախստականի կարգավիճակ...

Ինչպես տեսնում ենք, ընկեր Շիշկինի հետ ամեն բան փաստացի պարզ է: Վերադառնանք մեր վարչապետին: Հասկանալի է, որ հենց նա, այլ ոչ թե Միգրացիոն ծառայությունը ղեկավարող երիտասարդը՝ Կովկաս ինստիտուտի նախկին աշխատակից Արմեն Ղազարյանն է ընդունել Շիշկինի վերաբերյալ որոշումը: Ինչո՞ւ է Փաշինյանն այսպիսի որոշում ընդունել: Հասկանալի է, թե ինչու՝ Բոլթոնին ցույց տալու, թե Հայաստանն ինչպես է ազատվում «բազմադարյա բարդույթներից», բայց եւ միաժամանակ պատասխան տալու Պուտինին Միհրան Պողոսյանին չհանձնելու եւ Ռոբերտ Քոչարյանին շնորհավորելու համար»,- նշում է թերթը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք ընթերցել «Գոլոս Արմեիի» թերթում եւ թերթի կայքում:

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ