Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն տվեց ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի եւ Արմեն Փամբուխչյանի ներկայացրած «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքեր հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծին:

Այս փոփոխություններով նախատեսվում է, որ վարորդները իրենց մեքենաներում տեղադրված տեխնիկական սարքերով արձանագրված խախտումները կարող են օնլայն ուղարկել ոստիկանության հատուկ հավելվածին, որոնց հիման վրա ոստիկանությունը կկազմի վարչական իրավախախտման մասին արձանագրություն եւ կտուգանի կարգազանց վարորդներին:

Մինչեւ թավշյա իշխանափոխությունը ոստիկանությունը մտադիր էր գործարկել շարժական տեսանկարահանող սարքեր, սակայն, հանդիպելով հանրային դժգոհությանը՝ նահանջեց: Հիմա արվելու է քաղաքացիների կողմից՝ ոստիկանության ջերմ աջակցությամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ