Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները, հասկանալով, որ տեղեկատվական ու քարոզչական հարթակներում լուրջ խնդիրների առջեւ են կանգնում, նոր մարտավարություն են մշակել։

Նախ՝ ըստ մեր աղբյուրների, հատուկ հանձնարարականով մոնիթորինգի մի փոքր խումբ «խոշորացույցով» ուսումնասիրում է դաշտում վերլուծաբաններին, այդ թվում՝ քննադատությամբ աչքի ընկնողներին, եւ փորձում «վերբովկա» անել՝ գործ առաջարկելով պետական համակարգում։

Նույն աղբյուրների փոխանցմամբ, որոշ դեպքերում ջանքերը հաջողությամբ են պսակվել:

Ավելին, «սվոյ» դարձած վերլուծաբաններին հանձնարարվում է աշխատել երիտասարդ կադրերի հետ, «աճեցնել» նրանց՝ առաջիկա լուրջ «բոյերին» դիմագրավելու համար։ Ի դեպ, թերթի՝ կառավարական աղբյուրի պնդմամբ, վերջին մի քանի ամիսների ընթացքում իշխանություններն իրենց թիմակիցների միջոցով կայքեր են բացել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ