Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Սամվել Բաբայանն առաջիկա օրերին պատրաստվում է իր նոր կուսակցության հիմնադիր համագումարին։ Համագումարի օրն արդեն մի քանի անգամ հետաձգվել է, սակայն, ըստ լուրերի, մինչեւ ամսվա վերջ այն տեղի կունենա, որպեսզի Բաբայանը հասցնի այդ կուսակցությամբ մասնակցել Արցախի խորհրդարանի 2020-ին կայանալիք ընտրություններին։

Կուսակցությունը, ամենայն հավանականությամբ, կկոչվի  «Ժողովրդավար հայրենիք», կառաջնորդի Սամվել Բաբայանը։ Հիշեցնենք, որ 2007 թվականին Բաբայանը ղեկավարում էր «Դաշինք» անվամբ կուսակցություն, սակայն մեզ ասացին, որ այն Արցախում գրանցված չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ