Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Իրատես» թերթը գրում է. «ԱՄՆ-ից վերադառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը վերստին ցնցելու է կառավարությունը, որից կտուժի նաեւ ԱԺ-ն։ Ամուլսարի հարցը վերջնականապես կվճռվի, հանքը շահագործվելու է։ Այս մասին ակնարկեց իր ասուլիսում նաեւ Փաշինյանը. «Շրջակա միջավայրին վնաս են քաղաքակրթության բոլոր դրսեւորումները՝ ներառյալ գրերի գյուտը։ Ի՞նչ եք առաջարկում: Բրոնզե դա՞ր վերադառնանք»:

Այս հարցով պայմանավորված` եւ՛ օրենսդիր, եւ` գործադիր հատվածում կլինեն տուժածներ, սակայն խնդիրը միայն հրաժարականներով ու մանդատ վայր դնելով չի հանգուցալուծվի։

Մեր տեղեկություններով, ոստիկանությունն անցնելու է «հատուկ» ռեժիմի, ուժ եւս կկիրառվի՝ ճնշելու փողոցը։ Այս խնդիրը դրված է ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի առաջ, որպեսզի կառավարության որոշումից հետո ապահովվի դրա կիրառումը։ Ի դեպ, բաց տեքստով Արման Սարգսյանին Փաշինյանն ասաց, որ աշխատանքի արդյունքով է պայմանավորված նրա հետագա պաշտոնավարումը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ