Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ «Ցեղասպանության հարց. Հայերն ու թուրքերը Օսմանյանը կայսրության վերջին շրջանում» խորագրով իրենց համատեղ լույս ընծայած գիրքն են ներկայացրել հանրությանը դոկտորներ Ռոնալդ Սյունին եւ Նորման Նեյմարկը Փասադենայի համալսարանի ակումբում:

Դոկտոր Սյունին Միչիգանի համալսարանի պատմական ուսումնասիրությունների «Այզենբերգ» ինստիտուտի տնօրենն է եւ սոցիալ-քաղաքական պատմության պրոֆեսոր, նաեւ՝ Չիկագոյի համալսարանի քաղաքագիտության եւ պատմության վաստակավոր պրոֆեսոր:

Շնորհանդեսի ժամանակ մոտ 2 ամսվա Թուրքիա այցելությունից վերջերս վերադարձած պրոֆեսորը պատմել է, որ հետզհետե աճում է Հայոց ցեղասպանությունը ճանաչողների թիվը Թուրքիայում: «Նրանցից շատերը մտավորականներ եւ գիտաշխատողներ են, որոնք քաղաքական չափազանց դժվար պայմաններում փորձում են վերանայել իրենց պատմական անցյալը», ասել է նա:

Պրոֆ. Նեյմարկը «Ստանֆորդ» համալսարանում Արեւելյան Եվրոպայի պատմության ամբիոնի վարիչն է, նաեւ՝ «Հուվեր» հաստատության եւ Միջազգային ուսումնասիրությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող: Նախկինում Բոստոնի համալսարանի պատմության եւ Հարվարդի ռուսական հետազոտությունների կենտրոնի դասախոս է եղել:

«Մինչեւ օրս գրված բարձրակարգ վավերագրական նյութերի առկայության պայմաններում ոչ ոք չի կարող ժխտել, որ կատարվածը ցեղասպանություն չէր», ասել է նա:

Լույս ընծայված հատորը խմբագրել է Ֆաթմա Գյոչեքը: Գրքում ներառված են նաեւ տասնյակից ավելի մասնագետների գրությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ