Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե «Իմ քայլը» պատգամավորական խմբակցության պատգամավորների մեծ մասի համակրանքը ոչ թե Անդրանիկ Քոչարյանի, այլ Արփինե Հովհաննիսյանի կողմն է: Քայլարածները խուլ, ծպտված դժգոհություն ունեն իրենց գործընկերոջ մի շարք, այդ թվում եւ պսեւդոհայրենասիրական, հեղափոխական ճառերի ու բուն գործողությունների միջեւ առկա հակասություններից:

Բանն այն է, որ «Իմ քայլի» կարկառուն ներկայացուցչի` ԱԺ պաշտպանության, անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահի, ապրիլյան պատերազմի առնչությամբ ստեղծված քննիչ հանձնաժողովի նախագահի` Անդրանիկ Քոչարյանի եղբոր որդին` Արսեն Քոչարյանը, երեք ամիս առաջ գրին քարտով մշտական բնակության է մեկնել ԱՄՆ:

«Հեղափոխության ամենահայտնի շահառուներից մեկի եղբոր տղան նոր Հայաստանից արտագաղթել է ԱՄՆ։ Նորմա՞լ է: Իսկ նրա հորեղբայրը պետք է ուսումնասիրի ապրիլյան դեպքերը»,- բուռն ու զայրալից բողոքում էին իմքայլականները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ