Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Հայ-ռուսական հարաբերություններում հասունացած կնճիռներն ու խութերն արտահայտվում են ոչ միայն Պուտին-Փաշինյան մակարդակով, այլ վաղուց կուտակվել ու արդեն տեսանելի են դառնում նաեւ միջխորհրդարանական կապերի շրջանակում:  Մասնավորապես, ոչ մի կերպ աշխատանքային հարաբերություններ եւ անձնական վստահություն չեն ստեղծվում Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի եւ ՌԴ Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի միջեւ:

Հիշեցնենք, որ առ այսօր՝ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններից ինն ամիս անց Արարատ Միրզոյանը եւ Վոլոդինը երկկողմ ձեւաչափով երբեք չեն հանդիպել: Երբ ՀՀ ԱԺ նախագահը տարեսկզբին Դաշնային խորհրդի հրավերով՝ գտնվում էր Մոսկվայում, այդ ժամանակ եւս Վոլոդինը չհանդիպեց Միրզոյանի հետ: Հանդիպում չկայացավ նաեւ հուլիս ամսին՝ Մոսկվայում կայացած պառլամենտարիզմին նվիրված միջազգային ֆորումի ժամանակ, թեպետ հայկական կողմը հսկայական ջանքեր էր գործադրում, որ Միրզոյանը հանդիպեր Վոլոդինի հետ:

Սեպտեմբերին, երբ հայկական պատվիրակությունն Ա. Միրզոյանի գլխավորությամբ մասնակցում էր Ղազախստանի Նուրսուլթան քաղաքում տեղի ունեցած Եվրասիական երկրների խորհրդարանների ղեկավարների հավաքին, նույնպես, ի հեճուկս բոլոր ջանքերի, առանձնազրույց, երկկողմ հանդիպում Վոլոդինի հետ տեղի չունեցավ: Ըստ էության Ա. Միրզոյանն ու Վ. Վոլոդինը շփվել են մեկ անգամ. Ղրղըզստանում ԱՊՀ շրջանակներում տեղի ունեցած միջոցառման ընթացքում կարճատեւ շփում է եղել: Որեւէ երկկողմ պաշտոնական հանդիպում այդպես էլ չի հաջողվել կազմակերպել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ