Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Իրատես» թերթը գրում է. «Այս իշխանության սիրելի գործարարներից մեկը՝ Խաչատուր Սուքիասյանը, մեր տեղեկություններով, փորձում է քաղաքական ակտիվ գործունեությամբ զբաղվել։ Ասում են` նա հաստատապես որոշել է որեւէ կուսակցության թիկունքում կանգնել, հզորացնել եւ ստեղծել իշխանությանը իբր հակակշռող ուժ։ Ավելին, խոսակցություններ կան, որ նա դաշտում գործող կուսակցություններից մեկն է փորձում «սեփականաշնորհել» ու զբաղվել դրա ակտիվ լոբբինգով։

Հայաստանի քաղաքական դաշտում նորություն չէ, որ գործարարները փորձում են կուսակցություն ստեղծել եւ այն իրենց տնտեսական գործունեության համար հենարան դարձնել։ Բայց նույն աղբյուրի պնդմամբ, Խաչատուր Սուքիասյանը ոչ թե անձամբ է ուզում ղեկավարել այդ ուժը (համենայն դեպս առայժմ), այլ ստվերային։ Պարզապես հարց է առաջանում, թե այս իշխանությունների անվերապահ աջակցությունը վայելող Խաչատուր Սուքիասյանի ինչի՞ն է պետք քաղաքական ուժը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ