Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ դատաիրավական ոլորտում շարունակում է անհասկանալի իրավիճակ տիրել, քանի որ իշխանության ներկայացուցիչները, քաղհասարակությունից որոշ ներկայացուցիչներ, գումարած ՀԱԿ-ն ամբողջությամբ, լծված են առաջ տանել այն «համոզմունքը», թե ՍԴ-ում ճգնաժամային իրավիճակ է, եւ այդ ամենի հանգուցալուծումը տեղի կունենա միայն Հրայր Թովմասյանի հրաժարականով։ 

«Փաստ» թերթի՝ գաղտնի մնալ ցանկացող աղբյուրի փոխանցմամբ, այս օրերին Հայաստան է ժամանել անցումային արդարադատության փորձագետ Ռուբեն Կարանզան, որը Հայաստանի արդարադատության ոլորտի հետ կապված հատուկ զեկույց է պատրաստում, եւ չի բացառվում, որ առաջիկայում դրա մասին իշխանական խողովակներով փոքր «դոզաներով» տեղեկություններ նետվեն։ 

Այցի շրջանակում նա հանդիպել է ՍԴ դատավոր, ժամանակին ինքն իրեն ՍԴ նախագահ հռչակած Վահե Գրիգորյանի, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ