Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Նոյեմբեր 14
USD
477.46
EUR
526.02
RUB
7.42
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 2-ին կայացել է ««Լիդիան Արմենիան» ընդդեմ Սերգեյ Բագրատյանի» դատական առաջին նիստը։ Ընկերությունը պահանջում է պարտավորեցնել ԲՀԿ-ական պատգամավոր, Վայոց ձորի նախկին մարզպետ Բագրատյանին՝ հրապարակային հերքել Ջերմուկում արած «զրպարտություն համարվող տվյալները», այն է՝ «նախորդ իշխանություններն իրենցից կաշառք են վերցրել եւ թույլ են տվել»։ Ընկերությունը նաեւ փոխհատուցում է պահանջել։

«Դատական առաջին նիստում որոշում է կայացվել բաշխել ապացույցները, 3 կետով իրենք պետք է ապացույցներ ներկայացնեն, 1 կետով՝ ես»,- հայտնեց Բագրատյանը։ «Ես պետք է ապացուցեմ, որ իմ հայտարարությունը ոչ թե «Լիդիանի» մասով է, այլ ընդհանուր հանքարդյունաբերողների, որ նախկինում կոռուպցիոն ռիսկեր են եղել։ Իսկ իրենք դա վերցրել են իրենց վրա եւ ապացուցելու են, որ դա կոնկրետ «Լիդիանի» հասցեին է ասված»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել