Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Նոյեմբեր 13
USD
477.4
EUR
526.81
RUB
7.46
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Դատական համակարգում ստեղծված անհասկանալի ու քաոտիկ իրավիճակի պատճառով մի շարք դատավորներ, ընդ որում՝ ոչ հին, կոռումպացվածները, այլ երիտասարդները, աստիճանաբար պատրաստվում են լքել դատական համակարգը: Նրանցից շատերը ներկայումս սովորում են փաստաբանական դպրոցում, որպեսզի ստանան փաստաբանական արտոնագիր ու զբաղվեն փաստաբանությամբ:

Մասնավորապես՝ ներկայումս փաստաբանական դպրոցում են սովորում դատավորներ Մխիթար Պապոյանը, վերաքննիչ դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին եւ մի քանի այլ գործող երիտասարդ դատավորներ: Փաստաբանական դպրոցում սովորում են նաեւ բազմաթիվ գործող դատախազներ, քննիչներ:

Նրանք բոլորը պատրաստվում են զբաղվել ավելի «անշառ» գործով, ինչպիսին է փաստաբանությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել