Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ մաքսանենգությանը դեմ պայքարի վարչության Զվարթնոցի բաժնի պետք է նշանակվել Արթուր Ավալյանը:

Այս նշանակումն ուշագրավ է նրանով, որ Արթուր Ավալյանը մոտ երկու տարի առաջ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության նյութերի հիման վրա ազատվել էր զբաղեցրած պաշտոնից, ապա վերականգնվել էր որպես Զվարթնոցի  մաքսանենգությանը դեմ պայքարի բաժնի պետի տեղակալ:

Ուշագրավ է, որ հետհեղափոխական Հայաստանում, երբ հայտարարված է կոռուպցիայի դեմ անողոք պայքար, կաշառքի համար աշխատանքից ազատված անձը նշանակվում է բարձր պաշտոնի:
Եվ այս գործելակերպը ՊԵԿ-ում արդեն օրինաչափություն է դարձել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ