Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավորները եւս ցանկանում են, որ իրենց աշխատավարձը բարձրացվի եւ հավասարեցվի նախարարների ու փոխնախարարների աշխատավարձերին:

Մինչեւ վերջին բարձրացումը պատգամավորների աշխատավարձը հավասար էր փոխնախարարի աշխատավարձին, իսկ հանձնաժողովի նախագահինը՝ նախարարի աշխատավարձին:

Հիմա տարբերությունը կրկնակիից ավել է, չնայած պատգամավորները վերջին մի քանի ամիսներին 140 հազար դրամ պարգեւավճար են ստանում: Սակայն պատգամավորները համարում են, որ անարդար է, երբ օրենսդիր իշխանության ներկայացուցիչներն անհամեմատ պակաս են վարձատրվում, քան գործադիր իշխանության ներկայացուցիչները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ