Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Փաստ» թերթը գրում է. «Այս տարվա սկզբներից ներկայիս իշխանությունների կողմից բուռն շրջանառության մեջ դրվեց Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցը։ 

Ամռանն արդեն տեղեկություններ կային, որ ԱԺ աշնանային նստաշրջանում այս կոնվենցիան արդեն քննարկման է դրվելու պառլամենտում։

Ստամբուլյան կոնվենցիայի հնարավոր վավերացման մասին լուրերը մեծ արձագանք ստացան հանրության շրջանում։ 

Ակնհայտ դարձավ այն իրողությունը, որ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը դեմ է կոնվենցիայի վավերացմանը։ Բացի այդ, իշխանական պատգամավորներից շատերն արտահայտեցին այնպիսի դիրքորոշում, որ իրենք եւս դեմ են կոնվենցիայի վավերացմանը։ 

Իսկ որոշ իրավաբանների կողմից առաջ քաշվեց այն տեսակետը, թե Ստամբուլյան կոնվենցիայում տեղ գտած որոշակի դրույթներ հակասում են ՀՀ սահմանադրությանը։ 

Նմանատիպ նախադեպ կա, երբ կոնվենցիան մերժվել է Սահմանադրությանը չհամապատասխանելու հիմնավորմամբ, օրինակ՝ Բուլղարիայի Սահմանադրական դատարանը այն ճանաչել է Սահմանադրությանը հակասող:

Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ ուղղված հուժկու ալիքից հետո միայն իշխանությունները որոշեցին, որ այս տարի կոնվենցիայի վավերացման հարց խորհրդարանում չի դրվի, եւ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էլ հայտարարեց այդ մասին, բայց սա դեռեւս չէր նշանակում, թե իշխանությունները 

վերջնականապես հրաժարվում են այն վավերացնելու իրենց մտադրությունից։ 

Պարզապես նրանք ժամանակ են շահում:

Եվ չի կարելի պատահական համարել այս օրերին տեղեկությունների շրջանառումը, թե Ստամբուլյան կոնվենցիան հնարավոր է խորհրդարանում քննարկման դրվի արդեն 2020-ի հունվար-փետրվարին, նախ՝ հանձնաժողովներում, ապա արագացված կարգով նաեւ ԱԺ լիագումար նիստում։

Այս պարագայում հանրության համար հարցական է մնում այն, թե ինչո՞ւ են ներկայիս իշխանություններն այդքան շահագրգռված Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմամբ, որին հասարակությունը դեմ է։ 

Ըստ երեւույթին, իշխանության շահագրգռվածությունը առաջին հերթին պայմանավորված է ֆինանսական գործոնով. վավերացման միջոցով նրանք մտադիր են եվրոպական կառույցներից դրամաշնորհներ ստանալ, եւ մամուլում էլ գրվեց, որ միայն Ստամբուլյան կոնվենցիայի քարոզչության համար տրամադրվել է 600.000 եվրո դրամաշնորհ։

Իշխանությունների մյուս շահագրգռվածությունը քաղաքական դիվիդենտներով է պայմանավորված։  Մամուլում տեղեկություններ կան, որ օրերս Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Ժողովրդավարություն իրավունքի միջոցով Եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ. հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը։ 

Եվ Արարատ Միրզոյանը նշել է, որ եթե իրենց հաջողվի փոխել ՍԴ գործող կազմն ու հեռացնել Հրայր Թովմասյանին, կկարողանան հեշտությամբ վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան: Ըստ Միրզոյանի՝ այս փուլում վավերացման ամենալուրջ խոչընդոտը ՍԴ-ն ու ՍԴ նախագահն են։

Ստացվում է, որ ՀՀ իշխանությունները, միտումնավոր փորձելով շրջանցել այն թեման, որ բնակչության գերակշռող մասը թույլ չի տա, որ կոնվենցիան վավերացվի, քաղաքական առեւտուր են առաջարկում եվրոպացիներին։ Եթե եվրոպացիները լուռ աջակցեն իրենց ՍԴ-ի նկատմամբ ճնշումների հարցում, ապա իրենք էլ իրենց հերթին Ստամբուլյան կոնվենցիան կմտցնեն խորհրդարանի օրակարգ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ