Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Փաստ» թերթը գրում է. «Արդեն մեկուկես տարի է՝ ՀՀ գործող իշխանությունների կողմից խոսվում է այն մասին, որ ՀՀ-ում համակարգային կոռուպցիան վերացված է եւ այլեւս չկան կոռուպցիոներ պաշտոնյաներ։ Սակայն պարբերաբար կարծիքներ են հնչում, որ հանրության կողմից այդպես էլ տեսանելի չեն իշխանությունների կողմից թմբկահարված կոռուպցիայի դեմ պայքարում գրանցված հաջողությունները:

 «Փաստ» թերթի զրուցակիցը, որը պետական բարձրաստիճան պաշտոնյա է, չցանկանալով հրապարակել իր անունը, ասաց, որ այդ «այսպես կոչած հակակոռուպցիոն հաջողությունները որեւէ կերպ չեն անդրադառնում բյուջեի վրա, համենայնդեպս, հասարակությունը մինչ օրս տեղյակ չէ՝ այս ողջ հակակոռուպցիոն պայքարի արդյունքում քանի՞ միլիոն դրամով հարստացավ բյուջեն եւ հարստացա՞վ, արդյոք, ընդհանրապես»: 

Պաշտոնյան նշեց նաեւ, որ դեռեւս անհասկանալի է, թե ինչ փուլում է կառավարության կողմից մշակված հակակոռուպցիոն ռազմավարության ծրագիրը, իսկ «նախկին իշխանությունների կողմից կիրառված քայլերից նոր իշխանությունների գործողությունները ոչնչով դեռեւս չեն տարբերվում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ