Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ մեր հարցմանն ի պատասխան՝ վարչապետի մալո խոսնակ Վլադիմիր Կարապետյանը մեկ անգամ եւս շեշտեց, որ «վարչապետն Արցախ է մեկնել ոչ թե ուղղաթիռով, այլ` ավտոմեքենայով»: Իսկ վարչապետի ընտանիքն ինչպե՞ս է մեկնել ու հետ վերադարձել։

«Այցը մասնավոր էր, եւ պետք է հարգել մարդու մասնավոր կյանքը»: Հաթերքի հետ կապված դիպվածը նույնպես ակտիվ քննարկվում էր սոցցանցերում։ Ըստ այդմ` գրում էին, որ վարչապետը «սխալ ուղղությամբ էր գնում», Հաթերքը բոլորովին այլ տեղում է, քան պարոն վարչապետի մասնավոր այցն էր։

Հիշեցնենք, որ Փաշինյանը մեկնել էր Արցախ` մասնակցելու ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հարսանիքին։ Կարապետյանը պատասխանեց. «Վարչապետը որեւէ բան սխալ չի ասել, ինչպես գրել է, այդպես էլ եղել է. հաստատում եմ դա»: Հաթերքո՞ւմ է եղել։ «Որտեղ որ գրված է, այնտեղ էլ եղել է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ