Reviews
Լրահոս
Reviews
Կիրակի
Դեկտեմբեր 15
USD
477.51
EUR
533.9
RUB
7.66
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Արտերկրյա վոյաժներից աչք չբացող ՀՀ նախագահը բոլորովին անտեսել է իր սահմանադրական պարտականությունները։ ԲԴԽ անդամի թափուր պաշտոնների համալրման բոլոր ժամկետները սպառված են, սակայն Արմեն Սարգսյանը ժամանակավոր պաշտոնակատար չի նշանակել։

ԲԴԽ-ում այս պահին դատավոր անդամի 2 թափուր տեղ կա։ Մեկը թափուր է մնացել վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանի հրաժարականից՝ հուլիսի 19-ից հետո։

Նոր թեկնածու պետք է առաջադրի Դատավորների ընդհանուր ժողովը, որն այս ընթացքում 2 անհաջող փորձ է արել՝ քվորումի բացակայության պատճառով նիստ չի կայացել։ Իսկ մյուս տեղը թափուր է մնացել Սերգեյ Մեղրյանի հրաժարականից հետո՝ հունիսի 14-ից։ Այս տեղը պետք է համալրեն իրավաբան գիտնականներից, եւ թեկնածությունը պետք է ներկայացնի ԱԺ-ն։

Նշենք, որ ՀՀ դատական օրենսգրքի 81-րդ հոդվածի համաձայն՝ եթե ԱԺ-ն  իր կողմից ընտրվող ԲԴԽ անդամի պաշտոնը թափուր մնալու օրվան հաջորդող եռամսյա ժամկետում չի ընտրում անդամ, հանրապետության նախագահը 15-օրյա ժամկետում նշանակում է ԺՊ։

Այսինքն՝ վերջնաժամկետը նոյեմբերի 4-5-ն էր, ինչը սպառվել է, սակայն նշանակում չկա։ Երեկ մեզ չհաջողվեց պարզաբանում ստանալ նախագահականից, աշխատակազմը շրջագայության մեջ է՝ դեպի Կատար։ Իսկ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանն ասաց, որ հարցի հասցեատերն ինքը չէ՝ ընդհանուր ժողով հրավիրում են վճռաբեկի նախագահը եւ դատավորների ընդհանուր թվի 2/3-ը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ