Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Հունվար 22
USD
482.12
EUR
546.68
RUB
6.3
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Արդեն Հայաստան է վերադարձել Արման Մարգարյանը՝ հայրը չորս երեխաների, որոնք իրենց տատիկի հետ թունավորվել էին շմոլ գազից: Այսօր ընտանիքի հինգ անդամների հոգեհանգիստն է, թաղման արարողությունը կլինի վաղը: Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

Նշենք, որ Նոր Հաճնում ողբերգական դեպքը գրանցվել է նոյեմբերի 16-ին. չորս երեխաներն ու նրանց տատիկը հայտնաբերվել են մահացած: 77-ամյա Ժաննա Սիմոնյանի, 16-ամյա Էդուարդ Մ.-ի, 15-ամյա Տիգրան Ս.-ի, 14-ամյա Ժաննա Մ.-ի եւ 12-ամյա Սերինե Մ.-ի դիերը գտնվել են իրենց բնակարանում. երեխաներից երկուսը լոգարանում են եղել, երկուսն՝ անկողնում:

Երեխաների հայրն Ուկրաինայում է եղել, երբ լսել է ընտանիքի հինգ անդամների մահվան մասին: Շտապելով վերադառնալ Հայաստան՝ Ուկրաինայից Ռուսաստան սահմանը հատելիս խախտել է միգրացիոն ռեժիմի ՌԴ օրենսդրությունը, որի համար նրան պահել են օդակայանի հատուկ պահման վայրում մինչեւ այս գործով դատական ակտի կայացումը: Դատական գործընթացն արագացվել է ՀՀ իշխանությունների միջամտությամբ, որի արդյունքում Արման Մարգարյանը հնարավորություն է ստացել վերջին հրաժեշտը տալ իր մորն ու զավակներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ