Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Վերջերս շատ է խոսվում Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման մասին: Ի՞նչ է սա ենթադրում, արդյո՞ք այդ ազատականացում ասվածը, ինչպես սովորաբար լինում է, չի հանգեցնելու սակագների բարձրացման, և ինչու՞ ենք դիմում այդ քայլին: Այս և այլ հարցերի պարզաբանումը ստանալու համար դիմեցինք տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի էներգետիկայի գծով տեղակալ Հակոբ Վարդանյանին: Մանավանդ՝ սա այն հարցերին մեկն է, որ ներառված է մեր երկրի էներգահամակարգի՝ մինչև 2040 թ. զարգացման ռազմավարությունում, որ քննարկման փուլում է:

Փոխնախարարը նախ ընդգծեց, որ շուկայի ընդամենը 10 տոկոսն է ազատականացվելու սկզբնական փուլում, որպեսզի նաև տեսնեն, թե ինչ ռիսկեր կարող են լինել, և եթե հանկարծ վատ լինի, սարսափելի ոչինչ չկա, «հետ կգան»: Իսկ ինչ  վերաբերում է սակագների խնդրին, ապա պետությունն անպայման կկիրառի համապատասխան մեխանիզմներ՝ պայմանավորվածություններ թույլ չտալու համար:

Ազատականացման ժամանակ ուժի մեջ կմնա՞ն գիշերային սակագները: Ըստ Հակոբ Վարդանյանի պարզաբանման՝ շուկայի բարեփոխումների առաջին փուլի ընթացքում կդիտարկվեն նաև կիրառվող սակագնային քաղաքականության արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր: Մասնավորապես, գիշերային և ցերեկային սակագների հետագա կիրառության նպատակահարմարությունն ու դրա այլընտրանքները, ամսական հաստատուն սպասարկման վճարների սահմանման անհրաժեշտությունը և այլն: Բայց խոցելի սպառողների պաշտպանության մեխանիզմների կատարելագործումը մշտապես կմնա կառավարության ուշադրության կենտրոնում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ