Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Փետրվար 21
USD
478.37
EUR
516.69
RUB
7.5
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Մշտապես խնդիր է   եղել, որ հաշմանդամ անձինք զրկված են իրենց առօրյա կյանքին վերաբերող  որոշումներ կայացնելու իրավունքից, ուստի նախատեսվում է արգելք դնել հաշմանդամության հիմքով խտրականության վրա՝ արժեւորելով անձնական օգնականի ինստիտուտի ներդրումը,  մշակելով նոր համակարգի անցմանն առնչվող գործընթացներ։ Նշենք, որ Հայաստանում հաշվառված է հաշմանդամություն ունեցող 189 485 անձ, որից ավելի քան 800 հազարը երեխաներ են։

ՀՀ կառավարությունը  ոչ միայն վերանայում, այլեւ ամբողջությամբ փոխում է   հաշմանդամության գնահատման համակարգը։ Ի՞նչ է այն ենթադրում եւ ինչքանո՞վ է  փոխելու կամ հեշտացնելու հաշմանդամ անձանց՝ լիիրավ անդամ զգալու գործընթացը՝  «ՀՀ»-ի խնդրանքով պարզաբանում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի  փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը։

«Այս պահին գործում է  հաշմանդամության երեք  կարգ,  նաեւ՝ հաշմանդամ երեխա կարգավիճակ, որոնք որոշվում են բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի կողմից, կառավարության որոշումների եւ չափորոշիչների հիման վրա։ Հաշմանդամության կարգը ենթադրում է  որոշակի առողջապահական ապահովություն եւ 25 500 դրամ թոշակ։

Պարզ է, որ, մեր տրամաբանությամբ, թոշակը հատկացվում է  ֆունկցիոնալ սահմանափակումները հաղթահարելու նպատակով։ Այն նպաստ եւ սոցիալական վճար չէ, այլ տրամադրվում է   ֆունկցիոնալ սահմանափակումների հաղթահարման համար։ Այս տեսակի օգնությունը, ըստ մեր դիտարկումների, չի անհատականացնում հաշմանդամ անձանց կարիքները եւ չի ապահովում նրանց սոցիալական ներառվածությունն ու ֆունկցիոնալ սահմանափակումների հաղթահարման գործընթացը»,- նշեց Գեմաֆին Գասպարյանը։

Ըստ նրա` նոր համակարգը  բացառում է  բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների առկայությունը եւ ֆունկցիոնալ  գնահատում է իրականացնելու  համաշխարհային ոսկե ստանդարտներով,  բազմամասնագիտական հանձնաժողովների կողմից։ Գնահատման արդյունքում կազմվելու են անհատական ծառայություններ, որոնց միջոցով   հաշմանդամ անձինք կկարողանան   հաղթահարել իրենց ֆունկցիոնալ սահմանափակումները։ Նոր համակարգը  ուղղված է լինելու անհատական կարիքի գնահատմանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել