Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում իրեն հեռու է պահում կուսակիցներից։ Նրա Ամանորը շնորհավորելու, կառավարական ամառանոց գնալու իրավունքից օգտվել են «ընտրյալները»` Արարատ Միրզոյանը, Լիլիթ Մակունցը, Հակոբ Սիմիդյանը։

«Պառլամենտը ցրելու ցանկությունը, որը տեւական ժամանակ առկա էր Նիկոլի մոտ, վերջին շրջանում ավելի հիմնավոր է դարձել՝ ֆրակցիան անվերջ «պադստավա» է անում նրան, Մակունցն ու Սիմիդյանը ողջ օրը զբաղված են պատգամավոր դաստիարակելու գործով։

Օրերս էլ Կարեն Սարուխանյանին են կանչել «լինչի»։ Եթե առաջ Նիկոլը զգուշացրել էր` ֆրակցիայից դուրս եկողը մանդատը պետք է վայր դնի, այլապես պառլամենտը կցրի, հիմա արդեն սպասում է կուսակցությունների ու Ընտրական օրենսգրքի փոփոխություններին։ Ի դեպ, հակված չէ 88 պատգամավոր ունենալ, փորձելու է ադեկվատ, մոբիլ թիմ ձեւավորել»,- ասաց «Իմ քայլի» մեր աղբյուրը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ