Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում սպասվող ապրիլյան ընտրություններին առաջադրումները կսկսվեն փետրվարից։ Արդեն մի քանի օր է՝ ակտիվացել է նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի «Ազատ հայրենիք» կուսակցությունը, բոլոր մարզերում գրասենյակներ են բացում։

Մասիս Մայիլյանն է մարզերում պատասխանատուների փնտրտուքի մեջ, ակտիվ հավաքներ է կազմակերպում։

Շուրջօրյա ռեժիմով է աշխատում Հայկազովի նախկին հրամանատար Գրիգորի Սահակյանը, ով իր «Վստահություն» կուսակցությամբ խորհրդարան մտնելու հայտ է ներկայացրել։ Որքան էլ տարօրինակ է՝ առանձնապես ակտիվ չէ Վիտալի Բալասանյանը, իսկ Սամվել Բաբայանի կողմնակիցները, մեր աղբյուրի փոխանցմամբ, միայն Ստեփանակերտում են ակտիվ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ