Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Հունվար 25
USD
478.87
EUR
528.43
RUB
7.75
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ իշխանությունների կտրուկ սրացումը հիմնավորում ունի: Վերջին շրջանում քաղաքական ուժերից շատերը, մեր տեղեկություններով, Վանեցյանին ուղղակի եւ անուղղակի մեսիջներ են ուղարկում՝ վերջինիս առաջարկելով մտնել քաղաքական դաշտ՝ խոստանալով նրան ամեն ինչով աջակցել, որ քաղաքական բեւեռ ձեւավորվի երկրում, եւ ընդդիմության դատարկ դաշտը լցվի:

Նրանք բոլորը, ռեալ գնահատելով իրենց շանսերը, հասկանում են, որ ընդդիմադիր դաշտը միավորելու ունակ ամենալուրջ թեկնածուն ԱԱԾ նախկին տնօրենն է։ Միակ դիմադրողը, մեր տեղեկություններով, այս պահի դրությամբ Գագիկ Ծառուկյանն է, ով խուսափում է իշխանությունների հետ հարաբերությունները փչացնելուց եւ սպասում է՝ եթե իր թիմի ու ընտանիքի դեմ կոնկրետ քայլեր արվեն, ինքն էլ կմիանա այս ճամբարին:

Այս քննարկումների մասին հստակ տեղեկությունների տիրապետող իշխանություններին այս կոնսոլիդացիայի հեռանկարը սարսափեցրել է, եւ չի բացառվում, որ առաջիկայում քրեական հետապնդման թիրախ դառնա նաեւ Վանեցյանը: Կյանքը ցույց է տալիս, որ այս իշխանությունն իր հակառակորդների դեմ պայքարի 2 ձեւ գիտի՝ քրեական գործեր եւ ֆեյքային հարձակումներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել