Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Փաստ» թերթը գրում է․ «2020 թվականի գնումների պլաններն ուսումնասիրելիս «Փաստը» պարզեց, որ Լոռու մարզի Մարգահովիտի համայնքապետարանն այս տարի ցանկանում է դիատար մեքենա, խոսակցական լեզվով ասած՝ «կատաֆալկա» գնել։ 

Համաձայնեք՝ գոնե առաջին հայացքից անսովոր գնում է։ «Փաստի» հետ զրույցում համայնքի ղեկավար Սամվել Անանյանը հաստատեց, որ նման ցանկություն ունեն, եւ բացատրեց, թե ինչու է համայնքապետարանը որոշել դիատար մեքենա ձեռք բերել։ 

«Գյուղ տեղ է, մարդիկ որ մահանում են, Վանաձորից են մեքենա կանչում։ Նախ՝ մահացածին պետք է տանեն Վանաձորում գտնվող դիահերձարանը, «կատաֆալկան» կանչում են, գալիս է, մահացածին տեղափոխում դիահերձարան, հետո այնտեղից բերում է գյուղ։ 

Հաջորդ օրը մեքենան նորից գալիս է գյուղ, որ այստեղից մահացածին տեղափոխի գերեզմանոց։

Ովքեր հնարավորություն ունեն, այս կերպ են վարվում։ Իսկ ովքեր չունեն, կարելի է ասել, մահացածին տեղափոխում են բեռնատար մեքենայով, եւ շատ տհաճ բան է ստացվում»,- ասում է Անանյանն՝ ընդգծելով, որ մարդիկ ահագին գումար են ծախսում սրա համար։ 

Հարցին, թե արդյո՞ք մեքենան անվճար հիմունքներով է ծառայելու համայնքի բնակիչներին, Անանյանը նշեց՝ երբ մեքենան ձեռք բերեն, ավագանին այդ հարցը կորոշի։ 

«Կարող է չնչին գումար նախատեսվի, որովհետեւ այդ մեքենան պետք է վարորդ ունենա եւ վառելիք ծախսի։ Այս պահին այդ մեքենան գնելու հնարավորություն չունենք էլ։ 

Եթե ունենանք, ապա ամռանը, մեքենայի գինն էլ շուկան կորոշի։ Ինձ թվում է՝ այնքան էլ թանկ չի լինի»,-եզրափակեց մեր զրուցակիցը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ