Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ դարձյալ կառավարության բակում էին հավաքվել անասնապահությամբ, մսի իրացմամբ զբաղվող գործարարները։ Ինչպես հայտնի է, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հունվարի 15-ից անցել է պարտադիր սպանդանոցային մորթի խիստ վերահսկողության եւ արգելում է բակային մորթը։

Իսկ բողոքող գյուղացիները նախ պնդում էին, որ հանրապետությունում բավարար չափով սպանդանոցներ չկան, իրենք չեն կարողանում օգտվել, բացի այդ, մյուս կողմից, նրանք վստահ են, որ մսի գինը շեշտակի կբարձրանա սպանդանոցային պարտադիր մորթին անցնելուց հետո, քանի որ լրացուցիչ ծախսեր կառաջանան: Օրինակ, սպանդանոցներն առաջարկում են հետեւյալ սակագները՝ մեկ խոզը՝ 5000 դրամ, ոչխարը՝ 3500 դրամ, կովը՝ 10-12 հազար դրամ:

Իսկ ամենաուշագրավն այն է, որ սպանդանոցներ կան, որոնք հրաժարվում են խոզի մորթ կազմակերպել: Բանն այն է, որ դրանք գտնվում են իրանցիների վերահսկողության ներքո, եւ եթե հանկարծ խոզի մորթ արվի, «հարամ» կդառնա:
Ինչո՞ւ եք առանց պայմաններ ապահովելու մարդկանց ստիպում սպանդանոցներ գնալ: Մարզեր կան՝ ընդամենը 1 սպանդանոց ունեն, ո՞նց հասցնեն:

«Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը պատասխանեց՝ վստահեցնելով, որ հանրապետության բոլոր մարզերում սպանդանոցներ կան, ապա թվային տվյալներ ներկայացրեց. «39 պատրաստ սպանդանոց ունենք, եւ կառուցվում է եւս 35-ը: Երբ այս որոշումն ուժի մեջ մտավ անցած տարվա հուլիսի 1-ից, Հայաստանում կար գործող 17 սպանդանոց: Այսինքն՝ մեկուկես տարվա ընթացքում սպանդանոցների թիվը ավելացավ 22-ով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ