Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, օրերս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում որոշում կայացվեց, թե ովքեր են զբաղվելու սահմանադրական հանրաքվեի քարոզչությամբ։ Ըստ այդմ, որոշել են, որ սահմանադրական հանրաքվեի «այո»-ի շտաբը կղեկավարի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ով արդեն արձակուրդ է վերցրել։

Տեղեկացանք նաեւ, որ այդ աշխատանքները Երեւանում համակարգելու է Նիկոլ Փաշինյանի եղբորորդին՝ ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը, ով ծնունդով Իջեւանից է, իսկ մարզային շտաբների աշխատանքը համակարգելու է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ