Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանյան քաղաքական դաշտում քննարկումների գխավոր թեմաներից մեկը վերաբերում է ապրիլի 5-ի հանրաքվեին, առավել եւս, որ երեկվանից պաշտոնապես մեկնարկել է հանրաքվեի քարոզարշավը, թեպետ այն ըստ էության ավելի վաղ էր սկսվել։

Վարչապետ Փաշինյանը բանաստեղծություն է գրում սպասվող սահմանադրական փոփոխությունների մասին, որը երգ է դառնում (երեւի հանրաքվեի հիմնը), իսկ ՔՊԿ-ն ամբողջ 6 միլիոնանոց մրցույթ է հայտարարում «այո»-ի բրենդինգի համար։

Միեւնույն ժամանակ ուշագրավ գործընթացներ են տեղի ունենում ընդդիմադիր ճամբարում։ Իշխանությունները հույս ունեին, թե ընդդիմադիր քաղաքական կուսակցությունները կձեւավորեն «ոչ»-ի միասնական շտաբ, որի առանցքի ներքո էլ կհավաքվի ընդդիմադիր ողջ ռեսուրսը։

Այդ դեպքում իշխանություններին կհաջողվեր հասարակությունը նորից բաժանել սեւերի եւ սպիտակների, ատելություն գեներացնել, նորից օրակարգային հարց դարձնել անցյալը եւ գործող Սահմանադրական դատարանը նույնացնել նրանց հետ։

Որոշ առումով այդպես էլ կլինի, սակայն արդեն ոչ այն էնտուզիազմով: Մյուս կողմից՝ հնարավոր կլիներ միջազգային հանրության աչքին թոզ փչել, թե սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ամբողջովին օրինական է, քանի որ ընդդիմությունը, ներգրավվելով այդ պրոցեսի մեջ, այն լեգիտիմացնում է։

Եվ պատահական չէ, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, թե ինքը վստահ է, որ «ոչ»-ի շտաբ կձեւավորվի, որովհետեւ «սուրբ տեղը դատարկ չի մնում», օրենքը դրա կարգավորումը տվել է: Սակայն, ինչպես եւ կանխատեսելի էր, ընդդիմադիր քաղաքական ուժերը՝ խորհրդարանական, թե արտախորհրդարանական, «ոչ»-ի շտաբ ձեւավորելու մասին հայտարարություն չարեցին։

Ավելին՝ նրանք հայտարարեցին, թե չեն մասնակցելու մի գործընթացի, որի՝ օրենքին համապատասխանությունը կասկածի տակ է դրվում։ Այլ կերպ ասած՝ ընդդիմությունը ցույց տվեց, որ հանրաքվեն հակասահմանադրական են համարում եւ ուղերձ հղում հանրությանն ուղղակի մասնակից չդառնալ այդ պրոցեսին։

Իհարկե, «ոչ»-ի շտաբ կձեւավորվի, նվազագույնը 50 քաղաքացու միջոցով, այդ մասին արդեն իսկ հայտարարություն արվել է: Սակայն, եթե հաշվի առնենք, որ քաղաքական ուժերի կողմից չի ձեւավորվել այդ շտաբը, ըստ էության, իշխանությունների քարոզչական շտաբը սահմանադրական փոփոխությունների հարցում քաղաքական դաշտում մնալու է միայնակ։

Բացի նրանից, որ սա պատեհ առիթ է, որ իշխանությունը հասկանա, թե ինչքան վարկանիշ է կորցրել, ինչպիսի տրամադրություններ են տիրում հանրության շրջանում, միեւնույն ժամանակ, հնարավորություն է ստեղծվում բարձրացնել սեփական վստահության մակարդակը։

Ինչպես գիտենք, Փաշինյանը ցույցերի եւ երթերի հմուտ մասնագետ է, եւ ժամանակ առ ժամանակ նման զանգվածային միջոցառումների կազմակերպման կարիք է զգում, որովհետեւ հասարակական տրամադրությունների վրա դրականորեն ազդելու այլ գործիքակազմ (արդյունավետ աշխատանք, իրական բարեփոխումներ, սոցիալական վիճակի բարելավում) չի կարողանում կիրառել:

Իսկ այսպես կարելի կլինի հասարակության որոշ հատվածի «թեժ» պահել, իսկ որոշակի հանրահավաքային քանակ ապահովելու պարագայում ցույց տալ, թե ինքը շարունակում է մնալ հանրային ամենաբարձր վստահությունը վայելող գործիչը։

Սակայն ատելության քարոզը եւ նախկիններին բոլոր մեղքերի մեջ մեղադրելու գործելակերպը հազիվ թե այլեւս արդյունավետ լինեն, ուստի չի բացառվում, որ Փաշինյանը նոր տակտիկա օգտագործի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ