Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է. «Լոս Անջելեսում ապրող հայ երգչուհի Լուսիա Մունը (Բաբայանց) առայժմ անծանոթ անուն է Հայաստանում: Արմատներով Լեռնային Ղարաբաղից (Մարտակերտի շրջան)` մանկությունն ու պատանությունը անց է կացրել Բաքվում: Հայրը մասնագիտությամբ բժիշկ, հայոց պատմության լավատեղյակ անձ, 1988-ի Սումգայիթի հայկական ջարդերից հետո շատ արագ կանխազգաց դրանց տարածման անխուսափելիությունը նաեւ Բաքվում եւ մի քանի օրվա ընթացքում թողնելով ամեն ինչ, ընտանիքի հետ եկավ Հայաստան:

…Հայաստանում ընտանիքը տեղավորվեց Էջմիածնում, մի քանի տարի անց Մոսկվա մեկնելու որոշում ընդունեց, ապա 1992-ի նոյեմբերի 16-ին՝ Լուսիայի ծննդյան օրը, նրանք փոխադրվեցին Միացյալ Նահանգներ, Լոս Անջելես: Այստեղ Լուսիան հիմնավոր կրթություն ստացավ Կալիֆոռնիայի համալսարանում, ապա մագիստրոսական աստիճանըՙ Չիկագոյի Հոգեբանության պրոֆեսիոնալ դպրոցում: Թեկնածուական թեզ պատրաստվում է պաշտպանել «Փախստականների հոգեբանական զարգացումները հակամարտող երկրներում» թեմայով:

1988-ի դեպքերը, սումգայիթյան հայկական ողբերգությունը, առհասարակ Ադրբեջանում հայերի ծանր վիճակը, վախերն ու սարսափները շատ երկար հետեւում էին փախստականներին. պատահական չէ Լուսիան ընտրում հոգեբանի մասնագիտություն: Միաժամանակ օժտված երաժշտական տվյալներով՝ Լոս Անջելեսում տարիներ նա երգել է «Երեւան» երգչախմբում (1-ին սոպրանո)՝ Արթուր Վերոնյանի ղեկավարությամբ, հնարավորություն է ստացել ծանոթանալու հայ եւ եվրոպացի դասականների ստեղծագործություններին: Մասնակցել է երաժշտական բազմաթիվ ծրագրերի եւ հաղորդաշարերի: 2005-ին թողարկել է առաջին ալբոմը («Lvitsa») եւ նույն տարում «Armenian Music Awards» մրցույթում ճանաչվել որպես «The Best International Albom»: Հաջորդ ալբոմը երգչուհին կթողարկի այս տարվա նոյեմբերին: Իր վերջին երգը (տեքստը, երաժշտությունը եւ կատարումը՝ Լուսիա Մունի) «Դեր էլ Զոր» (անգլերեն, հայերեն) նվիրված է 1915-ի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: «Այս երգը ես գրել եմ եկեղեցում՝ արցունքներից խեղդված, որով նա ինձ համար շատ թանկ է, եւ պատմությունը երգի բացառիկ է, այստեղ նույնիսկ վավերագրական փոքրիկ ֆիլմ էին փորձում նկարահանել», էլեկտրոնային նամակագրությամբ հայտնում է երգչուհին:

… Դավիթ Իոնդեմի առաջարկով Լուսիա Մունը սիրով համաձայնել է Հայաստանը ներկայացնել «Եվրոտեսիլ-2012» միջազգային մրցույթին, որը կկայանա Բաքվում: Լուսիա Մունը «Եվրոտեսիլ»-ին մասնակցելու է ոչ թե «Դեր էլ Զոր» երգով, ինչպես իրենք են կարծել, այլ բոլորովին նոր՝ «Եվրոտեսիլ»-ի չափանիշերին համապատասխան, սիրային բովանդակության երգով եւ պատրաստվում է նախընտրական փուլում այն ներկայացնել»:

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ