Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Նիկոլ Փաշինյանին թվացել է, որ ՍԴ դատավորներն անպայմանորեն հրաժարականներ են տալու, ամեն ինչ արել են, որ գոնե մեկը գնա այդ քայլին, իրենք ցույց տան, որ կարողանում են «ճեղքել» ՍԴ միասնությունը, ինչի համար ջանք չեն խնայել, սակայն ՍԴ դատավորները իրենց պահել են խիստ սկզբունքային` ապացուցելով, որ ոչ մի գնով մաս չեն կազմելու իշխանությունների` իրենց պարտադրած քաղաքական խաղին:

Փաշինյանական թիմի ֆիասկոն կրկնակի է եղել նաեւ այն պատճառով, որ ՍԴ դատավորներից որեւէ մեկն այդպես էլ չի արձագանքել ԱԺ ամբիոնից հնչեցրած նրա հրավերին` «պատրաստ եմ առանձին կամ միասնական հանդիպել ՍԴ դատավորների հետ, քննարկել իրենց հետ այդ հարցը»։

Ասում են` այս արհամարհական լռությունը զանազան խոսակցությունների առիթ է տվել իշխանական թիմին առ այն, որ Նիկոլ Փաշինյանն այլեւս ոչ միայն ընթացող գործընթացները չի վերահսկում, այլեւ հեղինակություն չունի, հետեւաբար դժվար չէ ենթադրել, որ սահմանադրական հանրաքվեի «Այո»-ն չի ստանա անհրաժեշտ ձայներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ