Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Փաստ» թերթը գրում է. «Սահմանադրական հանրաքվեի համար ընտրական հանձնաժողովների ձեւավորումից հետո որոշ շրջանակներ ակտիվ շրջանառության մեջ դրեցին տեղեկություններ, որ եւ՛ «Այո»-ի, եւ՛ «Ոչ»-ի շտաբների կողմից առաջադրված հանձնաժողովականների մեջ մեծ թիվ են կազմում, այսպես կոչված, «նախկինները», այսինքն՝ ՀՀԿ-ականներ, ՀՅԴ-ականներ, որոնք նախկինում եւս եղել են հանձնաժողովի անդամ, նախագահ, քարտուղար:

Սակայն ուշագրավ է այս թեմային անդրադարձողների շրջանակը. խոսքը իշխանամերձ սատելիտների խմբի մասին է, որը նաեւ իշխանություններին է «քննադատում» «Այո»-ի կողմից այդպիսի թեկնածուներ առաջադրելու համար: Սրան զուգահեռ՝ ժամանակ առ ժամանակ «տեղեկություններ» են նետվում ինչ-որ տեղերում «Ոչ»-ի կողմից իբր գումար բաժանելու կամ խոստանալու մասին: 

Ի դեպ, այս «տեղեկությունների» բացահայտման համար հենց «Ոչ»-ի շտաբն է դիմել իրավապահներին: Կան տեղեկություններ, որ իրականում նման «լուրերի» տարածումն ու հանձնաժողովականների թեմայի շահարկումը պատահական չեն. սրանով իշխանությունները մի քանի հարց են լուծում: 

Նախ՝ եթե հանրաքվեն տապալվի, ինչը նաեւ իշխանության ներսում են շատ հավանական համարում, այդ դեպքում առավել հստակ մեղավորներ կլինեն՝ «նախկինների մնացուկ» հանձնաժողովականները եւ «փող վերցնողները»: Մյուս կողմից՝ եթե ընդդիմադիր ուժերի կողմից բացահայտվեն ընտրական խախտումներ, էլի մեղավորը կլինեն նույն «նախկինների մնացուկ» հանձնաժողովականները, ու հենց նրանք էլ կդառնան քավության նոխազ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ