Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը, պատգամավորական ու իրավաբանական գործունեությունը «հորով-մորով» արած, այժմ էլ որոշել է զբաղվել Հայաստան ներդրումներ բերելու եւ այն խթանելու գործով:

Բանն այն է, որ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը որոշել է ստեղծել ներդրումների խթանման հարցերով աշխատանքային խումբ, եւ այն ղեկավարելու է, ոչ ավել, ոչ պակաս, հենց իրավաբան-պատգամավորը:

«Ժողովուրդ» օրաթերթի խորհրդարանական աղբյուրները փոխանցում են, որ գրեթե բոլորի համար զարմանալի է եղել աշխատանքային խմբի ղեկավարի նշանակման հարցը, քանի որ ՀՀ-ում ներդրումների խթանման հարցը շատ լուրջ տնտեսագիտական հմտություններ է պահանջում: Ու այս կարեւոր աշխատանքային խումբը վստահելով Ն. Բաղասարյանին՝ արդեն իմքայլականների շրջանում խոսվում է այն մասին, որ այն լավ արդյունք չի ունենալու:

Եվ նկատենք, որ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահը Բաբկեն Թունյանն է, սակայն այս կարեւոր աշխատանքային խմբի ղեկավար է դառնում այս ոլորտից թերեւս հեռու անձ: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է հենց Բաղդասարյանից պարզել՝ ինչու են իրեն վստահել այս խմբի ղեկավարումը: «Վարչապետի առաջարկությունն է եղել, որ խորհրդարանում նման աշխատանքային խումբ ստեղծվեր: Հիմա պետք է կատարենք այնպիսի փոփոխություններ, որպեսզի արդյունքում պետությունը քիչ միջամտի բիզնես գործունեությանը»,- նշեց նա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ