Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Պետություններն, անկախ իրենց զարգացվածության աստիճանից, այսօր կանգնած են  կորոնավիրուսի համավարակի երկու հիմնական մարտահրավերին դիմակայելու խնդիրների առաջ:  Խոսքը համավարակի առողջապահական եւ տնտեսական հետեւանքների մասին է:  Եթե առողջապահության ճակատում աշխատանքներն ընթանում են երկու համընդհանուր ուղղությամբ՝ պատվաստանյութի հայտնաբերման լաբորատոր հետազոտությունների եւ վիրուսի տարածման կանխարգելող միջոցառումների, ապա տնտեսության ճակատում որոշումներն ընդունվում են տվյալ պետության առանձնահատկություններին համապատասխան:

Զարգացած երկրները գնում են աննախադեպ  քայլերի տնտեսությունները ճգնաժամի հետեւանքներից հնարավորինս զերծ պահելու համար: ԵՄ երկրները  պատմության մեջ առաջին անգամ  կասեցրեցին Կայունության եւ աճի պակտը: Այս քայլով  ԵՄ երկրներին թույլ է տրվում անցնել իրենց բյուջեների դեֆիցիտի սահմանված ՀՆԱ-ի 3 տոկոսի  եւ պարտքի 60 տոկոսի շեմը:

Հայաստանի կառավարությունն այս փուլի համար նախատեսում է 50 մլրդ դրամի միջոցառումների ծրագիր, որից 25 մլրդը կուղղվի բիզնեսի աջակցությանը, իսկ 25 միլիարդով սոցիալական աջակցության միջոցառումներ կիրականացվեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ