Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Համաշխարհային ճգնաժամը` կապված կորոնավիրուսի տարածման հետ, ցուցադրեց գլոբալիզացիայի գաղափարի թուլությունը: Այսպիսին է Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Յուբեր Վեդրինի կարծիքը:

Ընթացիկ ճգնաժամը բացահայտեց Ֆրանսիայի եւ մյուս երկրների` նախկինում թերագնահատված խոցելիությունը, ռազմավարական կարեւորության ապրանքների բնագավառում տնտեսական կախվածությունը: Ինչպես նշում է Վեդրինը, «գլոբալ տնտեսության աշխարհում ոչինչ չի ընդունվել որպես ռազմավարական առումով կարեւոր, բացի ռազմական ոլորտից»: Դա տեղի է ունեցել պետական ինքնիշխանության հասկացողության եւ դրա դերի բարձրաձայն, ավելորդ եւ անհիմն վարկաբեկմանը զուգահեռ:

Այսուհետ նախկին բացթողումներից ու ավելորդություններից շատերը պետք է վերանայվեն, այդ թվում նաեւ` «երջանիկ գլոբալիզացիայի» գաղափարը: Իրականում գլոբալիզացիան երջանիկ էր միայն «աղքատ երկրներում աղքատների եւ հարուստ երկրներում հարուստների համար» այնքան ժամանակ, քանի դեռ աշխատողների ու միջին խավի հիասթափությունը զարգացած հասարակություններում չհանգեցրեց պոպուլիզմի աճի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ