Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Հեղափոխությունից հետո մարզպետներն արշավ էին սկսել համայնքապետերի եւ դպրոցի տնօրենների դեմ, ամեն գնով ուզում էին ազատվել նախկիններից եւ իրենց մարդկանց նշանակել:

Եվ չնայած ոմանց հաջողվեց գործազուրկ դարձնել, բայց պարզվում է, մյուսները չեն հանձնվել եւ դատական կարգով վիճարկել են կատարված «ապօրինությունները»: Տեղեկացանք, որ Ստեփանավանի թիվ 3 դպրոցի նախկին տնօրեն Նառա Մկրտչյանը շուրջ մեկ տարվա պայքարից հետո շահել է դատը՝ անվավեր է ճանաչվել մարզպետ Անդրեյ Ղուկասյանի՝ աշխատանքային պայմանագիրը լուծարելու որոշումը:

Ավելին, մարզպետարանից հօգուտ Ն․ Մկրտչյանի կբռնագանձվի հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի աշխատավարձը: Նա 2013-ից եղել է դպրոցի տնօրեն, 2019-ի մայիսին մարզպետի հրամանով ազատվել է: Ուշագրավ է, որ ազատվելուց հետո 2 անգամ մասնակցել է տնօրենի պաշտոնի համար մրցույթին, 2 անգամ էլ հաղթել, ու 2 օր անց մարզպետը կրկին ազատել է: Հետաքրքիր է՝ ի՞նչ է անելու հիմա, երբ դատարանն է որոշում կայացրել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ