Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով ՀՀ-ում հանրային հնչեղություն ունեցող մի շարք քրեական գործերը, արձանագրում է, որ աղմկահարույց այդ գործերով մեղադրող դատախազները հիմնականում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի սանիկներն են:

ՀՀ երկրոդ նախագահ «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Արմեն Գեւորգյանի, Սեյրան Օհանյանի գործով մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը, ըստ լուրերի, Արթուր Դավթյանի սանիկն է:

Նրա հետ դատարանում մեղադրող դատախազներն են Երեւան քաղաքի դատախազ Գեւորգ Բաղդասարյանը եւ արդարադատության առաջին դասի խորհրդական, ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Կարեն Բիշարյանը, որոնք եւս դատախազի սանիկներն են:

Նույն Պետրոսյանը նաեւ Գեւորգ Կոստանյանի, Ալիկ Սարգսյանի եւ մյուսների գործերով դատախազն է: Սերժ Սարգսյանի, Բարսեղ Բեգլարյանի, Հրայր Թովմասյանի գործերով դատախազը՝ Արսեն Մարգարյանը եւս գլխավոր դատախազի սանիկն է: Ու կարող է տրամաբանական հարց առաջանալ՝ ինչո՞ւ են այս գործերով մեղադրանքները դատարանում պաշտպանում հենց այս դատախազները:

Որպեսզի խոշոր ձկների գործերը չտապալվեն, երկրի թիվ մեկ դատախազի աթոռը չերերա, Դավթյանն իր սանիկներին է «առաջնագիծ» բերել: Իհարկե, դատախազությունից հերքեցին լուրը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ