Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում «Յուքոմ» հեռահաղորդակցության ընկերության շուրջ աղմկոտ մի շարք իրադարձություններ տեղի ունեցան, ինչի արդյունքում որոշ ժամանակ խնդիրներ էին առաջացել ընկերության բնականոն գործունեության առումով: 

Այդուամենայնիվ, «Փաստ» թերթի տեղեկություններով, «Յուքոմին» հաջողվել է գրեթե լիարժեքորեն հաղթահարել մասնավորաբար կադրային «շոկը». մեր աղբյուրները փոխանցում են, որ թիմ են վերադարձել մոտ մեկ ամիս առաջ աշխատանքից ազատված բազմաթիվ աշխատակիցներ, մյուս կողմից՝ նոր աշխատակիցներ են ընդունվել աշխատանքի: Ավելին, ներկայումս ավարտին են մոտենում ընկերության զարգացման նոր ռազմավարական ծրագրի աշխատանքները:

Ըստ այդմ, ստացվում է, որ տարածվող տեղեկությունները, թե հեռահաղորդակցության ոլորտի առաջատար «Յուքոմ» ընկերությունն այլեւս ուշքի չի գա եւ դուրս կմղվի դաշտից, մեղմ ասած, իրականությանը չեն համապատասխանում: 

Թերթի աղբյուրները պնդում են, որ իրականում այս ընկերությունը հնարավոր է ստեղծված վիճակից դուրս գա ավելի ուժեղացած: «Եթե դասականի հայտնի խոսքերը հիշենք, ապա «Յուքոմի» մահվան մասին լուրերը չափազանցված են»,- կես կատակ-կես լուրջ ասաց մեր աղբյուրը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ